CRM Քոնսալթինգը հիմնադրվել է 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվա քաղաքում, և հիմնադրման առաջին իսկ օրվանից ծավալել է ակտիվ աշխատանքային գործունեություն: 2017թ.-ին կազմակերպությունը բացվել է նաև ՀՀ-ում՝ Երևան քաղաքում:
Ներկա պահին այն համարվում է առաջատար ընկերություն, որի հաճախորդային բազան են կազմում ոլորտի խոշորագույն կազմակերպություններ: Ընկերությունն ապահովում է հայկական ՏՏ արտադրանքի ռազմավարական անկախությունը ներքին և տարածաշրջանային շուկաներում: Հիմնական գործառույթն է բիզնեսին տրամադրել ավտոմատացման ոլորտային լուծումներ: Կազմակերպությունը համալրվել է արդեն իսկ 20-ից ավել աշխատակիցներով: