Ինտեգրացումը ՀԾ համակարգի հետ տեղի է ունենում ծրագրային կապուղիներով, ինչը ենթադրում է ինֆորմացիայի ներմուծում և արտահանում կոդի միջոցով։
Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը։
Տվյալների փոխանակումը կարող է տեղի ունենալ 3 եղանակով՝
Ավտոմատ
Օպերատորի որորշմամբ
Ըստ համակարգերի միջև տեղի ունեցած փոփոխությունների
Բիզնեսի կողմից նախատեսված ժամանակացույցով
Վերջին տարբերակը կիրառվում է այն դեպքերում, երբ ինֆորմացիայի ծավալը մեծ է, իսկ սերվերային հնարավորություններին սպառնում են աշխատանքային ռիսկեր հաճախորդի ՏՏ միջավայրի համար աշխատանքային ժամերին։
ՀԾ-Բանկ
ՀԾ-Բանկ համակարգը ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացման լուծում է: Այն նախատեսված է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային և վճարահաշվարկային ընկերությունների բիզնես-գործընթացներն ապահովելու համար։ Համակարգը կառուցված է բիզնես-գործընթացների ղեկավարման հատուկ տեխնոլոգիական միջուկի հիման վրա: Այն թույլ է տալիս գործող համակարգում նկարագրել նոր գործընթացներ և փոփոխել եղածները: Այս հնարավորության շնորհիվ կազմակերպությունները մեծ ազատություն են ստանում իրենց յուրահատկություններն ինքնուրույն ավտոմատացնելու և արդյունավետ կերպով համակցելու հարցում::
Տվյալների փոխանակում
Սի Ար Էմ Քոնսալթինգ ընկերության ավտոմատացման համակարգի հետ համակցումը էապես մեծացնում է կազմակերպությունների միջև կատարվող բիզնես-գործընթացների արդյունավետությունը: Ճկուն և ընդլայնելի տեխնոլոգիական պլատֆորմը թույլ է տալիս սերտ համակցում կատարել ավտոմատացման համակարգերի հետ: Դա շուկայի փոփոխվող պահանջներին արագ արձագանքելու ունակություն է ապահովում Ֆինանսական կազմակերպության համար:
ՀԾ-Ձեռնարկություն
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը մեծ ձեռնարկությունների հաշվապահության և բիզնես գործընթացների ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս նաև կառավարել մարդկային ռեսուրսները, արտադրությունը, առևտուրը, ներքին և մատակարարների պատվերները, վարել բազմամասնաճյուղային հաշվառում և այլն: Համակարգը նոր հաշվետվություններ ձևավորելու, ինքնուրույն ծրագրային մշակումներ իրականացնելու և այլ համակարգերի հետ լիարժեք համակցելու հնարավորություններ է տալիս:
ՀԾ-Հաշվապահ
ՀԾ-Հաշվապահ-ն ապահովում է հաշվապահության բոլոր բաժինների ավտոմատացում, և միաժամանակ` աշխատուժի, ժամանակի, տեխնիկական և դրամական միջոցների մեծ խնայողություն: ՀԾ-Հաշվապահ-ը թույլ է տալիս փոխանակել էլ. փաստաթղթեր` ավտոմատացնելով կարևոր բիզնես պրոցեսներ:
Արտահանում և ներմուծում
Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:
ՀԾ-Վաճառքների Կառավարում
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները:
ՀԾ-Առևտուր
ՀԾ-Առևտուր համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և պահեստային գործունեության կառավարման ավտոմատացում: Առավելապես ուղղված է մանրածախ-մեծածախ առևտրով զբաղվող խանութներին։ ՀԾ-Առևտուր համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները.