Արտադրության ավտոմատացում
Ընկերությունն աշխատում է արտադրող կազմակերպությունների հետ և առաջարկում է մոդուլային լուծումներ աշխատանքային պայմանները հնարավորինս հարմարավետ ու տեխնոլոգիայի գործարկման գործընթացն առավել կատարելագործված դարձնելու համար:
Մշակվել են մոդուլային լուծումներ, որոնք պատասխանատու են ձեռնարկության արտադրական ցիկլի համար, ինչպես նաև իրականացվել է 1С ոչ տիպիկ ինտեգրում ERP համակարգի հետ 1С:Արտադրություն լուծումների հիման վրա: «Արտադրություն» մոդուլում ինքնին հստակ և գրաֆիկորեն ցուցադրվում է յուրաքանչյուր պատվերի իրականացման փուլերը, այդ փուլերում աշխատելու ինտերֆեյսները, մշակվել է «Գանտ» այլընտրանքային գրաֆիկական լուծում գծապատկերի հիման վրա, որը հնարավորություն է տալիս հետևել արտադրանքի շարժին և դրանց բաշխումն ըստ արտադրության տարբեր բաժինների ու բրիգադաների իրական ժամանակի ռեժիմով: Հաշվի են առնվել բիզնեսի բոլոր առանձնահատկությունները և հաշվապահական հաշվառման նրբությունները, կապ է հաստատվել գործընթացում ներառված բոլոր մասնակիցների հետ, որոնց ժամանակին տրամադրվում են անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ տեխնոլոգիական գործընթացում տրված դերին համապատասխան:
Tenders.amպետական մրցութային հարթակից մրցութային հայցերի ավտոմատացված մշակման մոդուլ
Մոդուլը նախագծված է ընկերության դիսպետչերների համար: Թույլ է տալիս հետևել գործարքների քանակին և փուլերին: Բացի այդ, ադմինիստրատորները սահմանում են փոխադրման բոլոր պարամետրերը, ինչպիսիք են ժամանակը, ճանապարհի վրա ծախսվող ժամանակը, հեռավորությունը, հաճախորդի կազմակերպությունը և այլ բաներ, որոնցով զբաղվում են դիսպետչերները:
Այսպիսով արտադրական ընկերության աշխատակիցներն ստանում են յուրօրինակ կազմաձևեր (конфигурация) 1С-Битрикс24 կորպորատիվ պորտալի հիման վրա: Այն ընդգրկում է ինչպես վաճառքի, այնպես էլ արտադրության բլոկը: