Սի Ար Էմ Քոնսալթինգի աշխատանքի հիմնական սկզբունքը հավելվածների մշակումն է, որոնք նվազագույն վերահսկման կարիք ունեն: Սակայն շատ հաճախ մշակում ենք տեղեկատվական այնպիսի համակարգեր, որոնք ներառում են ավտոմատացման մեկից ավելի արտադրանք, ինչպես նաև փոխադարձ խոր ինտեգրացում: Վերջինս տեղի է ունենում հաճախորդների կողմից արտասովոր առաջադրանքների դեպքում և, իհարկե, աշխատակիցների բարձր որակավորման շնորհիվ:

Որոշ իրավիճակներում հաճախորդները իրենց աշխատակիցների մեջ ունենում են այնպիսի կադրեր, ովքեր ապահովում են տեղեկատվական համակարգերի անվտանգությունը և կարողանում են վերահսկել աշխատանքներն իրենց սեփական ուժերով: Այս դեպքում Սի Ար Էմ Քոնսալթինգը զբաղվում է սեփական արտադրանքի մատակարարմամբ: Սակայն այլ իրավիճակներում հաճախ կարիք է լինում մատուցել կոմպլեքս ծառայություններ հաճախորդի IT անվտանգությունն ապահովելու համար, հատկապես ծրագրային նոր լուծումների ժամանակ: