Երբ են անհրաժեշտ HRM համակարգերը, HRM համակարգի հիմնական առաջադրանքները
Բացի քանակական տվյալներ մշակող հաշվապահական(կադրային հաշվառում,անձնակազմի ժամանակացույց, փաստաթղթաշրջանառություն, աշխատաժամանակի և արձակուրդի հաշվառում, կենսաթոշակային և զինվորական հաշվառում և այլն ) և հաշվարկային(աշխատավարձ, հարկային վճարումներ, արտոնություններ, նպաստներ, նվազեցումներ և այլն) կոնտուրներից, նման համակարգերը ներառում են նաև HR կոնտուր, որը նախատեսված է անձնակազմի որակական ցուցիչների հետ աշխատելու համար: HR կոնոտւրն ապահովում է այնպիսի գործառույթների ավտոմատացում, ինչպիսիք են անձնակազմի մոտիվացիան, աշխատակիցների իրավասության պրոֆիլների կազմում, կարիերայի կառավարում, ուսուցման կառավարում(որակավորման բարձրացում), հեռավար ուսուցում, անձնակազմի արդյունավետության վերլուծություն, աշխատակցի զբաղեցրած պաշտոնի համապատասխանության վերլուծություն, անձնակազմի կարիքների և տեղաշարժի պլանավորում, կադրային ռեզերվի ձևավորում: Նաև այն ապահովում է «անձնակազմի ինքնասպասարկում», համացանցում HR պորտալի աջակցություն թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվյալների հրապարակման և գործառնական թարմացման, ընկերության նորությունների վերաբերյալ, առցանց ռեժիմով ռեզյումեների գրանցում, այդ ռեզյումեների ավտոմատացված վերլուծություն և պաշտոնի համար հավանական թեկնածուների ընտրություն և այլն:
HRM համակարգը հնարավորություն է տալիս լուծել 2 հիմնական առաջադրանք. շտկել անձնակազմի հետ կապված բոլոր հաշվապահական և հաշվարկման գործընթացները և կրճատել կորուստները՝ կապված աշխատողի հեռանալու հետ: Առաջին առաջադրանքի լուծման արդյունքը բավականին ակնհայտ է և բացառում է տվյալների կրկնակի մուտքագրումը, հավաքագրում է մեկ միասնական բազայում ամբողջական վերլուծության և հաշվետվությունների գեներացման հնարավորությամբ:
Վերլուծաբանները մատնանշում են HRM համակարգի հետևյալ խնդիրները
Ընդունված է առանձնացնել կազմակերպության անձնակազմի կառավարման ավտոմատացման 3 մակարդակ
Ընդհանրապես HRM համակարգերը բաղկացած են մի շարք գործիքներից, որոնք ավտոմատացնում են կազմակերպության անձնակազմի կառավարման բիզնես գործընթացների լայն շրջանակ. ընդունել նոր աշխատակիցներ, կառավարել իրենց և խթանել, փոխհատուցման վճարների հաշվարկ, աշխատավարձի վճարումներ, արդյունավետության կառավարում, նպատակներին հասնելը, կարիերայի զարգացում: Այսօր HRM համակարգերն օգտագործում են աշխարհի տնտեսական զանազան ոլորտների կազմակերպություններ:
Անձնակազմի կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործման անհրաժեշտությունը պայմանավորված է բիզնես կրիտիկական բազաների անհրաժեշտությամբ