CRM Consulting logo
Menu
  • Պրոդուկտ
    • Պահեստի ավտոմատացում
    • Meta Metrica BI համակարգերի մշակում
    • CRM համակարգերի ներդնում
    • Բուժհաստատությունների և կլինիկաների ավտոմատացում
  • Ծառայություններ
    • Ծրագրերի նախագծում
      • ERP
      • CRM
      • Битрикс24
      • VRM
      • CMS
      • HRM
      • EDF
      • BPM
    • Ինտեգրացիաներ
      • Կայքի հետ
      • ArmSoft-ի հետ
      • Հեռախոսակապի հետ
      • 1c-ի հետ
      • SMS ծանուցման ավտոմատացում
    • Կայքերի նախագծում
    • Տեխնիկական սպասարկում
  • Ոլորտային լուծումներ
    • Արտադրություն
    • Ապահովագրություն
    • Անշարժ գույք
    • Լոգիստիկա
    • Տուրիզմ
  • Մեր մասին
  • Կապ
  • AMՀայերեն
  • RUРусский

Կայքերի նախագծում

  • գլխավոր
  • Կայքերի նախագծում
web site

Վեբ կայքերի նախագծում

Կայքի նախագծումը արդյունավետ առցանց ռեսուրսի մտածված մոդելավորումն է: Կայքի նախագծման ժամանակ մշակվում է կայքի գաղափարը, որոշվում են դրա նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց հասնելու ուղիները: Նախագծման փուլն ավարտելուց հետո ծրագրավորողները հստակ պատկերացնում են, թե ինչպիսի տեսք կունենա և ինչպես կաշխատի ավարտված նախագիծը:

Դուք կստանաք հետևյալը

  • Կխնայեք Ձեր միջոցները և ժամանակը,
  • Ակնկալվող արդյունքների երաշխիք.,
  • Ձեր սպասելիքների և ապագա կայքի համապատասխանության գնահատում,
  • Կատարել փոփոխություններ նախագծի նախնական փուլում:

Նախագծման գործընթացն ի՞նչ է տալիս կայքին.

  • Բարձրացնում է ցանկալի արդյունքին հասնելու հավանականությունը

    Առաջադրանքների և թիրախային լսարանի հստակ սահմանում,

  • Խնայում է ժամանակը

    Կայքի նախատիպի ստեղծման ընթացքում անճշտությունների ուղղումը պարզ գործընթաց է, իսկ տեղադրման փուլում նման գործողություններ կատարելը շատ ավելի ժամանակատար,

  • Բաշխում է աշխատանքը տրամաբանորեն

    Կայքի նախատիպը օգնում է ճիշտ դասակարգել աշխատանքի հեթականությունը:

Կայքի նախագծման գործընթացը
բաղկացած է 4 փուլից

01

Կայքի հայեցակարգի ստեղծում

Կայքի հայեցակարգի մշակման փուլում անհրաժեշտ է ձևավորել գաղափարական հիմք և հաճախորդի հետ համաձայնեցնել զարգացման ուղղությունը: Կայքի գաղափարի մշակումը տալիս է հետադարձ կապ այն մասին, թե արդյոք դուք ունեք նախագծի միասնական տեսլական (նման կայք է Ձեզ անհրաժեշտ, թե ոչ) և ծրագրավորողների թիմ: Ստացված հայեցակարգը պետք է ճշգրիտ պատասխանի այն հարցին, թե արդյոք դա սահմանված առաջադրանքների լավագույն լուծումն է:

Ընդհանուր առմամբ գաղափարը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • ռեսուրսի նպատակներ,
  • թիրախային լսարան,
  • կայքի ֆունկցիոնալություն,
  • ռեսուրսի հիմնական բովանդակություն,
  • կայքում վաստակելու եղանակներ,
  • գործարկումից հետո զարգացման մեխանիզմներըՇ:
02

Կայքի կառուցվածքի ձևավորում

Կայքի էջերի դասավորությունը պետք է տրամաբանական և հասկանալի լինի օգտագործողի համար։ Կայքի կառուցվածքի մշակումը բաղկացած է երկու մակարդակից՝ ներքին և արտաքին: Ներքին կառուցվածքը սահմանում է էջերի տրամաբանական կապը, իսկ արտաքինը համապատասխանաբար էջերի դիզայնը։ Այս փուլում մշակվում է նաև տեղեկատվական կառուցվածք, այսինքն՝ ռեսուրսների և նավիգացիոն բաժինների սխեմա:

03

Ինտերֆեյսների UI դիզայն: Կայքի դիզայնի նախագծում

Կայքերի դիզայնի կրեատիվ նախագծումից բացի այս փուլում մեծ դեր է խաղում շատ հուզական արձագանքը այս կամ այն դիզայնի օգտին որոշում կայացնելիս: Եվ մենք չենք հիմնվում մեր անձնական զգացողությունների վրա, այլ՝ կայքի թիրախային լսարանի վերլուծությունների վրա։

04

Կայքի մշակման համար տեխնիկական առաջադրանքներ

Կայքի Ինտերֆեյսների նախագծման կարևոր գործոնը մանրակրկիտ մշակված տեխնիկական առաջադրանքն է՝ ուղեկցվող մակետներով և հղումներով:

Տեխնիկական առաջադրանքում
տրամաբանական է ներառել

  • ծրագրային ապահովման պահանջներ,
  • կոնկրետ առաջադրանքների համար տեխնոլոգիական պահանջներ,
  • պահանջներ դիզայնի վերաբերյալ,
  • կանխատեսվող ծանրաբեռնվածություն:

Իրականում տեխնիկական առաջադրանքը պատասխանում է կայք մշակողների բոլոր հարցերին: Այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, որը նկարագրում է համակարգի ապագա ֆունկցիոնալությունը և արտաքին տեսքը։ Տեխնիկական առաջադրանքը պետք է հաստատվի պատվիրատուի կողմից, և մինչև կայքի պատրաստման ավարտն այն մնում է անփոփոխ:

Կայքերի տեսակները

  • Կայք պորտֆոլիո

  • Տեղեկատվական կայք

  • Առցանց խանութ

Կայք պորտֆոլիոները նախատեսված են տարբեր ոլորտներում մասնագիտական գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել նաև թվային հարթակում:

Սի Ար Էմ Քոնսալթինգում մենք մշակել ենք հստակ ռազմավարություն հենց Ձեր կայք պորտֆոլիոն դարձնելու Ձեր իսկ հաջողության գրավականի մասը թվային հարթակներում: Իսկ մեր կողմից տրամադրվող խելացի գործիքները կապահովեն նոր հաճախորդների հոսք:

Այս կայքերը հիմնականում նախատեսված են կայքի այցելուներին գրավիչ և համապարփակ տարբերակով ցուցադրել տվյալ ֆիզիակական կամ իրավաբանական անձի կատարած աշխատանքները, արձանագրած ձեռքբերումները, հաճախորդների ցանկը:

Կայքում կան նաև այցելուների հետ տարբեր գործառույթներ կատարելու գործիքներ. գնառաջարկի հայտի լրացում, բլոգի վարում, առցանց չատ, հետադարձ կապ և այլն:

Դարձեք ներկայանալի թվային հարթակներում Սի Ար Էմ Քոնսալթինգի գրագետ լուծումների շնորհիվ:

crm consulting

Տեղեկատվական կայքերը նախատեսված են այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են իրենց գործունեությանը վերաբերող էական և համապարփակ տեղեկատվություն տրամադրել իրենց ընթացիկ և պոտենցիալ հաճախորդներին։ Տեղեկատվական կայքերը բաղկացած են հիմնականում 1-6 էջից, որոնք կառուցվում են հետևյալ տրամաբանությամբ՝

  • Գլխավոր էջ

    որտեղ կարճ, սակայն բովանդակալից ներկայացվում են տվյալ ընկերությունների գործունեության բնույթը, մատուցվող ծառայությունները և այն տվյալները, որոնք, տվյալ հախախորդի պահանջներից ելնելով, պետք է տեղ գտնեն սույն էջում։

  • Մեր մասին

    Այս էջում ներկայացվում է տվյալ կազմակերպության հիմնադրման պատմությունը, նրանց առաքելությունը, տեսլականը, թիմի կառուցվածքը և պատվիրատուների կողմից պահանջվող այլ տեղեկատվություններ:

  • Ծառայություններ

    Այստեղ ներկայացվում են տվյալ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները կամ այն գործունեությունը, որը իրենք ծավալում են: Օրինակ՝ ապրանքների վաճառք. այս դեպքում ծառայությունների էջն ստանալու է ապրանքների կատալոգի տեսք:

  • Գործընկերներ

    Այստեղ ցուցադրվում է տվյալ ընկերության գործընկերների ցանկը:

  • Հաճախորդներ

    Այստեղ ցուցադրվում է տվյալ ընկերության հաճախորդների ցանկը:

  • Հետադարձ կապ

    Այս էջը պարունակում է տվյալ կազմակերպության կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, գործունեության հասցե և այլն:

crm consulting
crm consulting

Վերջին շրջանում վիճակագրությունը ցույց է տալիս, որ offline բիզնեսների շուրջ 85%-ն անցում է կատարել ծառայությունների տրամադրման առցանց եղանակի:

Առցանց խանութների հիմնական նպատակն է՝

  • ցուցադրել վաճառվող ապրանքն իր բոլոր մանրամասներով և նկարագրությամբ,
  • տրամադրել վաճառքներ իրականացնող ընկերություններին հաճախորդների կողմից կատարված պատվերները դրանց վերաբերող այնպիսի տվյալների հետ միասին, ինչպիսիք են պատվերի գրանցման օր, ամիս, ամսաթիվ, հաճախորդի անուն-ազգանուն, առաքման վայր, վճարման եղանակ,
  • վերոնշյալ պատվերների խմբագրման և չեղարկման գործիք,
  • ֆինանսական շարժերի կառավարման գործիք,
  • այլ հնարավորություններ, որոնք տրամադրվում են առցանց խանութներին՝ տվյալ ընկերության վաճառքի կազմակերպման բիզնես գործընթացների առանձնահատկություններից ելնելով:

Մեր լուծումները նախագծվում են՝ հետապնդելով մեկ վերջնաարդյունք. այն է տվյալ կազմակերպության վաճառքների ծավալի կայուն աճ մեր խելացի թվային լուծումների շնորհիվ:

web կայքերի պատրաստում