Bitrix24
Битрикс24

Битрикс24-ի ինտեգրացումը կայքի հետ

Ինչ՞ու է ձեզ հարկավոր կայքի ինտեգրացումը «Битрикс24 CRM»-ի հետ

  • CRM-ը թույլ է տալիս հեշտությամբ հավաքել և մշակել հաճախորդների բազան: Կոնտակտների և ընկերությունների վերաբերյալ բոլոր մանրամասն տվյալները և ակտուալ տեղեկությունները (հեռախոսներ, հասցեներ, ռեկվիզիտներ, էլ. Փոստ, Skype) միշտ կլինեն ձեր մենեջերների ձեռքի տակ,
  • CRM-ում կարելի է կատարել գործարքներ և հասցնել դրանք ավարտին: Ձեր վաճառողներին շատ ավելի հեշտ կլինի գործարքները ավարտին հասցնել CRM- ի հետ միասին : Հաճախորդի հետ փոխազդեցության հաշվառման համակարգը, ինչպես նաև գործիքները, որոնք թույլ են տաիս ղեկավարին պլանավորել (հիշեցնել, որ կատարվի) սեփական գործողությունները գործարքի համաձայն, շատ կարևոր են,
  • Հաճախորդների փոխազդեցության և գործարքների վերաբերյալ բոլոր տվյալները պահվում են CRM-ում:CRM-ն ունի ներկառուցված հաշվետվությունների հզոր համակարգ մանրակրկիտ վերլուծության համար (հաճախորդներ, մենեջերներ, վաճառքի ծառայություններ): Մուտքի իրավունքները CRM-ում ունեն ճկուն կարգավորումներ,
  • Գործարքները, կախված իրենց հատկություններից և գումարից, հասանելի կլինեն միայն այն մենեջերների համար, ովքեր իրավունք կունենան աշխատել դրանց հետ:

CRM-ում տեսանելիությունը կառավարել և գործարքները փոփոխելու իրավունք ունենալը շատ դյուրին է: Սա կախված է CRM-ում օգտագործողի կարգավիճակից՝ ենթակայությունից, պատասխանատվությունից և այլ պարամետրերից:

Битрикс24 փոստային
ձևի տեղադրումը ձեր կայքում

Битрикс24- ը հնարավորություն է տալիս կարգավորել փոստային ձևանմուշները ցանկացած պետքական դաշտերի հետ, ինչպես նաև ավելացնել մշակման կանոններ: Ձեր կայքի էլ.փոստի ձևերը կարող են ինտեգրվել ցանկացած CRM էության հետ: Ֆայլերի միացման և կամայական user field-երի հետ աշխատելու հնարավորություն: Կոմերցիոն սակագների համար Битрикс24- ը տրամադրում է ճկուն կարգավորումներ բիզնես-գործընթացների ավտոմատացման համար:

Առցանց չատի, հետադարձ զանգի, հետադարձ կապի
ֆորմայի ձևանմուշի վիջեթների տեղադրում

Ավելացրեք ավելի շատ հնարավորություններ կապի համար: Շփում Битрикс24-ում՝ առցանց չատի միջոցով հաճախորդի հետ, իրական ժամանակում: Ժամանակին պատասխանեք հաճախորդների հարցերին, իրականացրեք խորհրդատվություն և բարձրացնել կայքի այցելուների հավատարմությունը: դԱռցանց չատին հնարավոր է միացնել ավտոմատ պատասխանի ծառայություն (բոտեր), որոնք կճանաչեն հաճախակի տրվող հարցերը և կպատասխանեն դրանց նախապես պատրաստված սցենարի համաձայն:

Կայքի Փոստային ֆորմաների ձևանմուշների (ձևանմուշի կոնստրուկտոր) ինտեգրացում 1C-Битрикс24 և Битрикс24 հարթակի վրա:

Կայքերը, որոնք աշխատում են 1C-Битрикс24 հարթակի վրա ունեն փոստային մոդուլ ուղիղ ինտեգրացիայի հնարավորությամբ: Կայքի ցանկացած վարչական/ ադմինիստրատիվ/ մաս հնարավորություն ունի ինտեգրվել է Битрикс24- ի հետ: Բոլոր մուտքային հայտերը կպահվեն 1C-Битрикс24-ի ադմինիստրատիվ վահանակում և կուղարկվեն ձեր Битрикс24-ի պորտալին:

Ինտերնետ-Խանութի ինտեգրացում
Битрикс24-ի հետ 1C-Битрикс24-ի հարթակում

1C-Битрикс24-ի հարթակում աշխատող ինտերնետ-խանութը ինտեգրվում է Битрикс24-ի CRM-ի հետ: Պատվերներ՝ գործարքների տեսքով՝ կցված որոշակի հաճախորդների, կբեռնվեն ձեր կորպորատիվ պորտալ:

Կողմնակի CMS-ների ինտեգրացում
Битрикс24-ի REST API-ի միջոցով

Битрикс24-ը կայքի հետ ինտեգրացման անհրաժեշտության դեպքում, որը աշխատում է ոչ 1С-Битрикс24-ի հարթակի վրա, կա հնարավորություն կապերի ծրագրավորման՝ օգտագործելով Битрикс24-ի REST API-ն: Այլ CMS -ների հետ աշխատելու դեպքում ևս կա հնարավորություն հեշտությամբ ներկառուցել Битрикс24 ձևանմուշները և առցանց չատի վիջեթը: Բոլոր ոչ տիպային ինտեգրացումները հաշվարկվում են նախնական նշված դրույքով: Մինչ ինտեգրացումը հարկավոր է հստակ գնահատել աշխատանքի ծավալը և ծախսերը: Այդ պատճառով մենք իրականացնում ենք կայքի մանրամասն, տեխնիկական աուդիտ: Կայքը Битрикс24-ի հետ ինտեգրելիս պետք է հաշվի առնել ձեր համակարգի առկա վերափոխումները: