crm consulting
crm consulting

լաբորատորիա

Բիզնես ավտոմատացման լաբորատորիան մասնագետների խումբ է, որը մշակում է ոլորտային լուծումներ՝ բիզնեսի ավտոմատացման պատրաստի ծրագրերի հիման վրա և հնարավորություն է տալիս ընդլայնել ֆունկցիոնալն այնպիսի ծրագրի միջոցով, ինչպիսին է այլընտրանքային ինտերֆեյսի մշակումը:

Լաբորատորիայի ղեկավարն Արամ Ալեքսանդրի Սարկիսյանն է՝ Սի Ար Էմ Քոնսալթինգ կազմակերպության հիմնադիր, Dynamic CRM ռազմավարությունների մեթոդաբանության հեղինակ, ERP ռազմավարությունների և CRM համակարգերի ներդրման փորձագետ, 1c-Битрикс24-ի բիզնես-գործընկերը Հայաստանում: Նախագծել և ներդրել է ավելի քան 140 CRM ռազմավարություն:

1c-Битрикс24-ի հիման վրա լաբորատորիան արդեն իսկ ներդրել է յուրահատուկ ավտոմատացված լուծումներ այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ոչ գծային արտադրությունը, մեծ և փոքր մանրածախ վաճառքը, ֆինանսները, ապահովագրությունը, տուրիզմը, անշարժ գույքը, շինարարությունը, լոգիստիկան, բժշկությունը, հոռեկան, ծառայությունները, IT և տելեկոմը, առցանց վաճառքը և այլն: