Տեխնիկական առաջադրանքը փաստաթղթերի ամբողջություն է, որը յուրաքանչյուր ծրագրային որոշման մշակման աշխատանքի հիմքն է: Սի Ար Էմ Քոնսալթինգի հաճախորդները իրենց ոլորտներում հմուտ մասնագետներ են, սակայն օբյեկտիվ պատճառներով ոչ միշտ են կարողանում տրամադրել համապատասխան փաստաթղթեր: Հաճախորդների ցանկությունները ներառվում են ծրագրային ապահովման ֆունկցիոնալ նկարագրությունում, սակայն չեն կարող բավարարել տեխնիկական առաջադրանքի պահանջները:
Ըստ համաշխարհային վիճակագրության՝ IT նախագծերի 100%-ից 85%-ը ձախողվում են տեխնիկական առաջադրանքի սխալ ձևավորման արդյունքում: Այն կարող է հանգեցնել մի շարք ռիսկերի պատվիրատուի և կատարողի համար և իհարկե ժամկետների խախտման:
Ծրագրային ապահովման ներդրման հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, անհրաժեշտ է բիզնես վերլուծաբանների միջնորդությունը, իսկ վերջինիս իրագործման համար լավագույն տարբերակ է հանդիսանում ինչպես պատվիրատուի, այնպես էլ կատարողի կողմից աշխատանքային խմբի ներգրավումը: Նման համագործակցության արդյունքում էլ ձևավորվում են տեխնիկական առաջադրանքները, որոնց ընթացքը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս: Որոշ դեպքերում կարող է հետաձգվել մինչև կես տարի: Դա կապված է նախագծի մշակման, զարգացման սցենարի, ինչպես նաև սկզբնական շրջանում պատվիրատուի կողմից հանդես եկող վերլուծաբանի կողմից ներկայացված ռիսկերի հետ:
Տեխնիկական առաջադրանքների մշակման ժամանակ Սի Ար Էմ Քոնսալթինգի աշխատակիցները հաշվի են առնում ինչպես ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ հնարավորությունները, այնպես էլ տեխնիկական բազան(ծրագրավորման լեզու, ծրագրային ապահովման մշակման համար մեթոդներ և գործիքներ) և հաճախորդի գործող IT միջավայրը:Բացի վերոնշյալից տեխնիկական առաջադրանքների ձևավորման շրջանակներում մշակվում է ծրագրային ապահովման ինտերակտիվ վիզուալ հատված, որը պատվիրատուին հնարավորություն է տալիս լինել վստահ, որ առաջարկվող արտադրանքը կբավարարի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև վիզուալ պահանջները:
Լինում է, որ Սի Ար Էմ Քոնսալթինգի աշխատակիցները աշխատում են այնպիսի հաճախորդների հետ, ովքեր ներդրման անհաջող փորձ են ունեցել: Նման դեպքերում իրականացնում ենք աուդիտ՝ կապված այն լուծումների հետ, որոնք տրվել են մինչ մեզ հետ համագործակցելը: Վերլուծում ենք դրանց արդյունավետությունը, առաջ քաշում խնդրահարույց գոտիները, որոնք իրենց հերթին նվազեցնում են ռիսկերը հետագա ներդրման ժամանակ: Ցանկացած նախագծի համար տեխնիկական առաջադրանքների մշակումը, դրանց վերլուծությունն ու աուդիտը նախագծի կարևորագույն մասն են կազմում: