Սի Ար Էմ Քոնսալթինգի աշխատանքի հիմնական սկզբունքը տարբեր հավելվածների մշակումն է, որոնք կունենան նվազագույն վերահսկման կարիք:Սակայն շատ հաճախ մշակվում են նաև տեղեկատվական այնպիսի համակարգեր, որոնք ներառում են ավտոմատացման մեկից ավելի արտադրանք, ինչպես նաև փոխադարձ խոր ինտեգրում: Վերջինս տեղի է ունենում հաճախորդների կողմից արտասովոր առաջադրանքներ ներկայացնելիս: Իսկ դրանց լուծում տալը հնարավոր է աշխատակիցների մասնագիտական խոր գիտելիքների և բարձր որակավորում ունենալու շնորհիվ:
Լինում են իրավիճակներ, որ հաճախորդները իրենց աշխատակիցների մեջ ունենում են այնպիսի կադրեր, ովքեր ապահովում են տեղեկատվական համակարգերի անվտանգությունը և կարողանում են վերահսկել աշխատանքներն իրենց սեփական ուժերով: Նման դեպքերում Սի Ար Էմ Քոնսալթինգը զբաղվում է սեփական արտադրանքի մատակարարմամբ: Սակայն լինում են նաև դեպքեր, որ կարիք է լինում մատուցել կոմպլեքս ծառայություններ հաճախորդի IT անվտանգությունն ապահովելու համար, հատկապես ծրագրային նոր լուծումների ժամանակ: