մեծածախ վաճառք
Մեծածախ առևտրի ավտոմատացումը հնարավորություն է տալիս
- ապահովել տվյալների օպերատիվ փոխանակում կազմակերպության բոլոր ստորաբաժանումների միջև
- օպտիմիզացնել արտադրանքի տեականին՝ բացահայտելով առավել շահութաբեր դիրքերը
- բարձրացնել պահեստի շրջանառությունը, բացառել պակասորդները, խթանել լայն տեսականի ունենալուն, ապահովել ապրանքի պահուստի առկայությունը պահեստում
- անմիջապես հաշվարկել և ընտրել առաքման լավագույն տարբերակները՝ հաշվի առնելով ժամանակն ու արժեքը
- հստակ հաշվարկել ինքնարժեքը և ճկուն կառավարել գնային քաղաքականությունը, հաճախորդներին առաջարկել մրցակցային գներ, անհատական զեղչեր և բոնուսներ՝ միաժամանակ խուսափելով կորուստներից
- Բիզնեսի շահութաբերության բարձրացում` մատակարարների հետ հարաբերությունների օպտիմալացման և վաճառքի հստակ կազմակերպման միջոցով: Անհատապես աշխատել գործընկերների հետ՝ համագործակցության համար ընտրելով լավագույն պայմանները։
- Հստակ պլանավորել գնումները և վաճառքները՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, վաճառքի պատմությունը, սպառողի պահանջարկի վերաբերյալ կանխատեսումները և ապագա ֆինանսական իրավիճակը
- Վերլուծել տարբեր բիզնես գործընթացների տնտեսական արդյունավետությունը ներկայիս դրությամբ
- Ընդունել հիմնավորված ռազմավարական որոշումներ՝ հիմք ընդունելով տարբեր ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ լիարժեք և արդիական տեղեկատվությունը: